Երևանի Արցախի փողոցում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Հրդեհ Երևանի Արցախի փողոցում
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարի` հրդեհված ավտոմեքենան բեռնատար է։ Կրակը տարածվել է նաև հարակից շինությունների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանի Արցախի փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ԱԻՆ–ը, փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի 3 հասցեում ավտոմեքենա է այրվում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարի` հրդեհված ավտոմեքենան բեռնատար է։ Կրակը տարածվել է նաև հարակից շինությունների վրա։

Հրդեհին տրվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։