Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնի Հայաստանի տաղավարում (17 հունվարի, 2022թ). ԱՄԷ. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ այս թեմայի շահարկումները հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտանական էջում։
Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և հերքել որոշ հրապարակումներ։

«Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
Հունվարի 24–ին «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:
Ինչո՞ւ հեռացավ Հայաստանի նախագահը. Արմեն Սարգսյանի «Կարիբյան ճգնաժամը»