ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարը գրանցվել է ժամը 15:00-ի սահմանում. Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած ՈւԱԶ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով տուժածները, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Ըստ կայքի` վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, որոնք մեկնում էին արարողությանը մասնակցելու:
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: Ձեռնարկում են միջոցառումներ գազախողովակը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի գյուղերում վերականգնվի գազամատակարարումը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: