ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Երևանում առանձնազրույց են ունեցել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը
Նա նշել է, որ առանձնազրույցին հետևում է նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո վերջիններս հանդես կգան համատեղ ասուլիսով։
Հիշեցնենք, որ Ավստրիայի ԱԳ նախարարը փետրվարի 2-ին Հայաստան է ժամանել աշխատանքային այցով ու մնալու է մինչև փետրվարի 3-ը։
Այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։