ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը մտադիր է 2023 թվականին մինչև Հայաստանի սահման ձգվող երկաթգիծ կառուցել, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էին երկաթուղու կառուցման մասին պայմանավորվածությունը, որը կմիացնի Հայաստանը Ռուսաստանի և Իրանի, իսկ Ադրբեջանը ՝ իր անկլավի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: