Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով

Իրակլի Ղարիբաշվիլի. Արխիվային լուսանկար
Վրաստանի վարչապետը երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։ Նա առաջիկա օրերին հեռավար կաշխատի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են երկրի կառավարության մամուլի ծառայությունից ։ Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է «Օմիկրոն» շտամը։

«Կառավարության ղեկավարն իրեն լավ է զգում և կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետն ամբողջությամբ պատվաստված է։ Նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հերթական թեստավորման ժամանակ։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին երկրորդ անգամ է ինչ վարակվում է կորոնավիրուսով։ Առաջին անգամ նրա մոտ հիվանդությունն ախտորոշվել էր 2021 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ վարչապետը բժիշկների հսկողությամբ բուժում էր ստանում տնային պայմաններում, իսկ աշխատանքն իրականացնում հեռավար ռեժիմով։
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով