Ուկրաինայում այլևս չեն լինի ժամկետային զինծառայողներ

Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր էր ստորագրել բանակի թվաքանակը 100 հազարով ավելացնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի– Sputnik. Ուկրաինայում 2024 թվականի հունվարի 1-ից չեղյալ կհայտարարվի ժամկետային զինվորական ծառայության զորակոչը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հրամանագրով Զելենսկին կառավարությանը հանձնարարել է ներդնել «ռազմական պատրաստության ինտենսիվ համակարգի մոդելները՝ որպես ժամկետային ծառայության անցնելու հնարավոր այլընտրանքային ձև»:
Զելենսկին կասկածներ ունի, որ ԱՄՆ-ն միտումնավոր ուռճացնում է ռուսական սպառնալիքը. ԶԼՄ
Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր էր ստորագրել բանակի թվաքանակը 100 հազարով ավելացնելու մասին:
Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը երեք տարվա ընթացքում կաճի 100 հազարով, կստեղծվի 20 նոր բրիգադ։
Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունները
Զելենսկին հայտարարել է, որ կբարձրացնեն զինվորականների աշխատավարձերն ու կապահովեն նրանց բնակարանով։
Բացի այդ, նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների ծառայության ժամկետը։