Ռուդենկոն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ընթացիկ իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը: