ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
Այս մասին նշված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
Ըստ Սահմանադրության՝ եթե նա 7 օրվա ընթացքում ետ չի վերցնում իր դիմումն ԱԺ-ից՝ հրաժարականը համարվում է ընդունված։
Մինչև նոր ընտրությունը՝ նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։
Նախագահի հավանական թեկնածու համարվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։