ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է. այն հիմա կազմում է 8.0%

ՀՀ ԿԲ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով։ Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, նման որոշում է կայացրել ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր կայացած նիստում։

«ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 9.5% է, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:
Նշենք, որ գնաճը զսպելու միտումով ՀՀ ԿԲ խորհուրդը վերջին անգամ 2021–ի դեկտեմբերի 14-ի էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%: