Ջրային վագրն արդեն եկել է. Նոր տարին ըստ լուսնային օրացույցի

Sputnik
2 / 13

Պաշտպանիչ դիմակով տղամարդն անցնում է Սիեթլի կենտրոնում գտնվող Nordstrom խանութի մոտով, որի ներսում փակցված ցուցանակ կա․ «Շնորհավոր լուսնային Նոր տարի»։

3 / 13

Չինական Նոր տարվա օլիմպիական տարբերակը Պեկինի օդանավակայանում

4 / 13

Շանդուն նահանգում ապրող ընտանիքը բազմազան ուտեստներ է պատրաստել լուսնային Նոր տարվա համար: Երկրում պատվաստվողների թվի աճը հույս է արթնացրել, որ Վագրի տարին կարող է կյանքը վերադարձնել բնականոն հուն:

6 / 13

Կինը մոմ է վառում լուսնային Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ. Ինդոնեզիա

7 / 13

Լուսնային Նոր տարվա կապակցությամբ պարտադիր այցելություններ Հյուսիսային Կորեայի Փհենյան քաղաքի Մանսու բլրի վրա գտնվողհյուսիսկորեական նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի (ձախից) և Կիմ Չեն Իրի արձանների մոտ։

11 / 13

Հյուսիսային Կորեայի փախստականները և նրանց ընտանիքի անդամները խոնարհվում են իրենց նախնիների շիրիմների առջև Հս. Կորեայի սահմանից ոչ հեռու՝ Փաջուում։

Չինաստանում Նոր տարին ամենագլխավոր և ամենասիրելի տոներից մեկն է, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մի սեղանի շուրջ, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր:
Նոր տարվա առաջին օրը չինացիները սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Ըստ առասպելի՝ հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով ընտանիքի կողմն ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։
Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը
Չինաստանում գարնան տոնը (Չունցզե) ավանդաբար նշում են առնվազն երկու շաբաթ: Չունցզեի տոնակատարության ավանդույթներն ավելի քան չորս հազար տարվա պատմություն ունեն։
Այս տարի տոնը սկսվել է հունվարի 31 - ին ու կավարտվի փետրվարի 15 - ին՝ լապտերների տոնով։
Հատկանշական է, որ փետրվարի 1-ին Չինաստանում ոչ թե 2022 թվականն են նշում, այլ 4720-ը։