ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի «Բրյուգեում»:
Բելգիական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձակալել է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Այս մասին ասվում է «Հոֆենհայմի» Twitter-ի բլոգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բելգիական ակումբին հարձակվող է պետք, և գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերն ուզում է թիմ բերել Սարգիս Ադամյանին, որի հետ նա ավելի վաղ աշխատել է «Հոֆենհայմում»։
Նշվում էր, որ բանակցություններն արդեն սկսված են, բայց քանի որ Ադամյանը դեռ գործող պայմանագիր ունի գերմանական թիմի հետ, տեղափոխության հարցը հստակ չէ։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Ռոգենսբուրգից» Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է երեք տարվա համար: