ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։