Արցախում 81-ամյա կինն ինքնասպանություն է գործել

Իրավապահները պարզում են Ստեփանակերտում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Այսօր Արցախում 81-ամյա մի կին է ինքնասպանություն գործել` պատշգամբից իրեն ցած նետելով, տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«Այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի աշխատակիցները։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։