Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները

ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես փոխարինում է Հակոբ Արշակյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
Բացի այդ, ԱԺ կայքից էլ տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: