Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի երկրորդ երեխան. լուսանկար

Տաթևիկ Ռևազյան
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը հրապարակել է փոքրիկի լուսանկարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը լույս աշխարհ է բերել երկրորդ զավակին։ Նա գրառում է արել Facebook-ի իր էջում և հրապարակել փոքրիկի լուսանկարը։
«Հունվարի 27-ին մեր փոքրիկ տղան վերջապես լույս աշխարհ եկավ։ Նա ծնվեց 3 կգ 760 գրամ քաշով և 52 սմ հասակով։ Շատ ոգևորված ենք»,– գրել է նա։
Ռևազյանը տղայի անունը չի հայտնել։
Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվեց 2020 թվականի մայիսի 19–ին։
Երկրորդ հղիության մասին նա հայտնեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հայտարարեց, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։