ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և«Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել բելգիական «Բրյուգե»։ Այս մասին հաղորդում է Nieuwsblad-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բելգիական ակումբին հարձակվող է պետք, և գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերն ուզում է թիմ բերել Սարգիս Ադամյանին, որի հետ նա ավելի վաղ աշխատել է «Հոֆենհայմում»։
Նշվում է, որ բանակցություններն արդեն սկսված են, բայց քանի որ Ադամյանը դեռ գործող պայմանագիր ունի գերմանական թիմի հետ, տեղափոխության հարցը հստակ չէ։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Ռոգենսբուրգից» Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է երեք տարվա համար: