Պարգևատրվել են պատերազմի ժամանակ զինվորների տարհանմանը մասնակցած ԱՆ աշխատակիցները

Առողջապահության նախարարության աշխատակիցները` 2 կին և 3 տղամարդ, պաշտպանության նախարարության մեդալի են արժանացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով են պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։
Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով է պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից
Պարգևատրվել են Լիանա Բարսեղյանը, Արմեն Մելքոնյանը, Անդրանիկ Ղազարյանը, Անահիտ Մկրտչյանը և Դավիթ Հովսեփյանը։
Նրանք 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են Զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում:
Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով է պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից