Մեծ Բրիտանիայի վարչապետը Պուտինի հետ կզրուցի այսօր

Ռուսական կողմը դեռևս չի հաստատել լուրը, որ այսօր տեղի կունենա Ջոնսոն–Պուտին զրույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչապետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կզրուցի այսօր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին։
«Նախատեսվում է, որ վարչապետը նախագահ Պուտինի հետ կխոսի այսօր` օրվա երկրորդ կեսին»,-ներկայացուցչի հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե տեղի կունենա արդյո՞ք երկուշաբթի Պուտինի և Ջոնսոնի զրույցը, հայտնել էր, թե ժամանակին բոլորը կտեղեկացվեն այդ մասին: