Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. Լին Թրեյսի

ԱՄՆ դեսպանի դիտարկմամբ` ԼՂ կարգավորման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր` հունվարի 31-ին, ՀՀ–ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
ՀՀ փոխվարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում Միացյալ Նահանգների դերն ու առաքելությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։