Հրազդանում ու Չարենցավանում ձյուն է գալիս. ո՞ր ճանապարհներն են փակ

Ճանապարհ
Հայաստանյան որոշ ճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են ձնաբքի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ըստ հաղորդագրության` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (ձնաբուք)։
Արագածոտնի մարզի Ծաղկաշեն-Քուչակ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով դժվարանցանելի է:

Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով։ Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է գալիս։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն