ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը և արդյունաբերության զարգացման վարչության պետը կգործուղվեն ՌԴ

Նրանք մասնակցելու են Ռուսաստանում կազմակերպված «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա։
Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղում Գեղարքունիքի մարզպետին ու նրա օգնականին
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին 2022 թվականի փետրվարի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին ոլորտի հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարին» ծանոթանալու նպատակով»,– նշվում է որոշման մեջ։
Գործուղումից վերադառնալուց հետո նրանք եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն