Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում կառաջադրվի Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

Ատոմ Ջանջուղազյան. Արխիվային լուսանկար
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն այսօր նիստ է գումարել, որի ընթացքում նոր որոշում է կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում կառաջադրվի Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։ Նման որոշում է կայացվել այսօր` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ, տեղեկանում ենք ՔՊ–ի ֆեյսբուքյան էջից։

«Հունվարի 31֊ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։ Այդ ժամանակ էլ լուրեր շրջանառվեցին, որ Յոլյանին Ջանջուղազյանն է փոխարինելու։
2018 թվականի մայիսի 12-ից Ատոմ Ջանջուղազյանը նշանակել էր ֆինանսների նախարար։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության նոր կազմում ֆինանսների նախարար նշանակվեց Տիգրան Խաչատրյանը։