ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 883 հազար 413 պատվաստում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հունվարի 30-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 32 հազար 249, իսկ երկրորդ դեղաչափով՝ 842 հազար 213 պատվաստում:
Խթանիչ դեղաչափ է ստացել 8951 քաղաքացի։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։