Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի խաղացանկը էլիտ ռաունդում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հայտնի է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ Մ-19 Եվրո - 2022 էլիտ ռաունդում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Էլիտ ռաունդի 3-րդ խմբի (որտեղ ընգրկված է Հայաստանի Մ-19 հավաքականը) բոլոր հանդիպումները կանցկացվեն Անգլիայում։
Ստորև՝ Հայաստանի Մ-19 հավաքականի հանդիպումների խաղացանկը․
Պորտուգալիա-Հայաստան՝ մարտի 23, Ս․ Ջորջ Պարկ, Բարթոն-ափոն-Թրենթ
Անգլիա-Հայաստան՝ մարտի 26, Նյու Յորք մարզադաշտ, Ռոթերհեմ
Հայաստան-Իռլանդիա՝ մարտի 29, Ս․ Ջորջ Պարկ, Բարթոն-ափոն-Թրենթ