Հայտնաբերվել է Քարվաճառում կորած ադրբեջանցի սպայի դին

Ադրբեջանցի զինծառայողի սաղավարտ
Կորած զինծառայողներից երեքին ավելի վաղ հայտնաբերել էին և տեղափոխել հոսպիտալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր հայտնաբերվել է Քարվաճառում կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի մարմինը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հունվարի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել են ճանապարհից և մոլորվել:
Որոնոմների արդյունքում 3–ին գտել էին ու տեղափոխել զինվորական հոսպիտալ։
Չորրորդը Ֆուադ Բագիրովն էր։
Հիշեցնենք` Քարվաճառը 44–օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ