Հայ խաղաղապահները խրախուսվել են Լիբանանի ռազմակայանի հրամանատարության կողմից

Լիբանանի ու Իսրայելի սահմանային հատվածում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը Հայաստանը միացել է 2014թ-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում տոնական միջոցառում է կազմակերպվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։
Միջոցառման ընթացքում ռազմակայանի հրամանատարությունը բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար պատվոգրերով և շնորհակալական նամակներով է խրախուսել Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնղ հայ զինծառայողներին։
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։
Նշենք, որ Լիբանանի ու Իսրայելի սահմանային հատվածում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող:
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվել են 1978թ-ից։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը պարբերաբար երկարացնում է դրանց տեղակայման ժամկետը: Հայաստանն այդ խաղաղապահ առաքելությանն է միացել 2014թ-ի նոյեմբերին: