Ֆլորիդայում կարող է «իգուանաթափ» լինել

Իգուանա
Հունվարի 3-ին Հարավային Ֆլորիդայում ջերմաչափի սնդիկի սյունն իջել է մինչև մինուս չորս աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում ցուրտ եղանակը հանգեցրել է նրան, որ իգուանաները սառել են և կարող են ծառերից ընկնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով տեղի օդերևութաբանների տվյալները:

«Իգուանաները սառնարյուն են։ Նրանք դանդաղկոտ կամ անշարժ են դառնում, երբ ջերմաստիճանը նվազում է մինչև 40 աստիճան (ըստ Ֆարենհեյթի, հավասար է մոտ +4 °C-ի՝ խմբ․) և ավելի ցածր։ Նրանք կարող են ընկնել ծառերից, բայց չեն մեռնում»,-ասված է ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության` Մայամիի և Հարավային Ֆլորիդայի գծով ստորաբաժանման հայտարարության մեջ։

Ինչպես WPBF հեռուստաալիքի եթերում պարզաբանել է կենդանաբան Սթեյսի Քոենը, իգուանաները քնում են ծառերի ճյուղերին, իսկ երբ ցրտում է, նրանք այլևս չեն կարող բռնվել և հաճախ ընկնում են։
Բնական կատակլիզմը, որի գոտում հայտնվել է շուրջ 50 միլիոն ամերիկացի, սկիզբ է առել Հարավային և Հյուսիսային Կարոլինայի շրջանում և Ատլանտյան ափի երկայնքով ուղղվել դեպի հյուսիս՝ Դելավերով, Նյու Ջերսիով և Նյու Յորքով դեպի Նոր Անգլիայի նահանգներ:
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն