Երգչուհի Ռիհաննան սպասում է առաջնեկին. լուսանկարներ

Լուսանկարները, որոնք հրապարակել է ամսագիրը, երևում է երգչուհու «կլոր փորիկը», ինչը նա չի էլ փորձում թաքցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան սպասում է իր առաջնեկին։ Տեղեկությունը հայտնում է People ամսագիրը։
Պապարացիները երգչուհուն բռնացրել են իր սիրելիի` հայտնի ռեփեր A$AP Rocky-ի հետ Նյու Յորքում զբոսնելիս։
Լուսանկարները, որոնք հրապարակել է ամսագիրը, երևում է երգչուհու «կլոր փորիկը», ինչը նա չի էլ փորձում թաքցնել։
Երգչուհու և ռեփերի մոտ սիրախաղի մասին հայտնի էր դարձել դեռ 2020 թվականի նոյեմբերին։