Ամերիկյան ԶԼՄ - ները Ուկրաինայի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն են հրապարակում. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հրապարակումների ստահոդ բնույթը արդեն ակնհայտ է բոլորի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի- Sputnik. Ամերիկյան ԶԼՄ-ները Ուկրաինայի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն են հրապարակում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների նյութերը Ռուսաստանի «ներխուժման» սպառնալիքի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Սպիտակ տան դիրքորոշումից իբր դժգոհության մասին:

«Ցավոք, ամերիկյան ԶԼՄ-ները վերջին ամիսներին շատ մեծ քանակությամբ չստուգված, խեղաթյուրված և ակնհայտ կեղծ ու սադրիչ տեղեկատվություն են հրապարակում Ուկրաինայում և նրա շուրջ կատարվողի մասին: Դա ակնհայտ է դառնում արդեն գրեթե բոլորի համար, ուստի այդ հրապարակումներին պետք է համապատասխան կերպով վերաբերվել», - ասել Է Պեսկովը լրագրողներին։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Բայդենը հայտարարել է, որ զորք կուղարկի Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ