ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Հայտնի ռուս երգիչ Սերգեյ Լազարևը խանդել է իր աստղային ընկերուհուն՝ Անի Լորակին։ Այդ մասին հայտնի է դարձել է Լորակի Instagram-ի «Stories» բաժնից։
Օրերս թողարկվել է «Մայրցամաք» երգը, որը կատարել են Անի Լորակը (իրական անունը՝ Կարոլինա Քուեկ) և Արտյոմ Կաչերը (Արտյոմ Քոչարյան)։ Դրան արձագանքել է նաև երգչուհու ընկերը՝ Լազարևը։
«Կարոլինա, ես, իհարկե, խանդում եմ, բայց շնորհավորում եմ զուգերգի կապակցությամբ», - գրել է նա։
Լորակն անուշադրության չի մատնել ընկերոջ շնորհավորանքն ու շնորհակալություն է հայտնել երգչին՝ սրտի տեքսով «էմոջի» ուղարկելով։
Հիշեցնենք, որ Անի Լորակին ու Սերգեյ Լազարևին կապում է երկարատև, ամուր բարեկամությունը։ Լուրեր էին պտտվում, որ նրանք սիրավեպ են ունեցել։ Ավելին, ասում էին, որ հենց Լորակն է Սերգեյի որդուն՝ Նիկիտային լույս աշխարհ բերել, սակայն ավելի ուշ այդ ասեկոսեները հերքվել են։