ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Այն պնդումները, թե Ռուսաստանը սպառնում Է Ուկրաինային, անհեթեթություն են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով՝ ոչ մի սպառնալիք չկա, և այդ մասին հայտարարում են հենց իրենք՝ ուկրաինացիները, այդ թվում ՝ պաշտոնատար անձինք: Սակայն Արևմուտքում այլ կերպ են մտածում։
«Ոչ, ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ սպառնալիք կա, և նրանք պատրաստ են պայքարել՝ Կիևին զենք տրամադրելով, մինչև վերջին ուկրաինացին։ Նրանց չի հետաքրքրում, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ կորուստներ կունենա»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքներն «ագրեսիվ գործողությունների» մասին՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ-ի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։