Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Լարս. Արխիվային լուսանկար
Նշված հատվածներում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդած տեղեկությունը։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից մանրամասնել են, թե ինչու է փակվել ճանապարհը։

«Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը և միայն ձնապաշտպան թունելների միջով:
Հիշեցնենք, որ ներկայումս սա միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս ավտոմայրուղու ամենաբարդ և վտանգավոր՝ Քոբի-Գուդաուրի շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Ամասիայում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է
Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը ։