ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Հարբուխն «Օմիկրոնի» հաճախ հանդիպող ախտանշաններից է։ Ռադիո Sputnik-ի հետ հարցազրույցում բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ բժիշկ Վլադիմիր Զայցևը պատմել է, թե ինչ վտանգներ ունի հարբուխը։
Հարբուխը քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որն «Օմիկրոնի» դեպքում ավելի երկար է տևում, քան սովորական մրսածության ժամանակ։ Շատերն այս ախտանշանին լուրջ չեն վերաբերվում։ Մինչդեռ հարբուխի դեպքում խախտվում է ուղեղը թթվածնով հագեցնելու գործընթացը, քանի որ նրա համար քթային շնչառությունն առաջնային նշանակություն ունի։
«Քթի շնչառությունը 70 տոկոսով օդափոխում է մեր գլխուղեղը։ Եթե քթային շնչառությունը կա՛մ խանգարված է, կա՛մ ամբողջությամբ բացակայում է, ապա գլխուղեղը մեծ քանակի թթվածին չի ստանում», - պարզաբանել է բժիշկը։
Նրա խոսքով՝ երկարատև հարբուխը կարող է տհաճ հետևանքների հանգեցնել, առաջանան ուժեղ գլխացավեր և այլն։
Բժիշկը խորհուրդ է տալիս դիմել բուժօգնության, եթե քթային շնչառությունը լիարժեք վերականգնել չի հաջողվում յոթ օրվա ընթացքում: