«Հայկական մշակութային կոթողների ոչնչացումը Թուրքիայում ի սկզբանե կրել է սիստեմատիկ բնույթ։ Այսօր շատ քիչ բան է մնացել, սակայն այդ մնացած կոթողներն էլ ցանկանում են իսպառ վերացնել։ Հատկապես Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներում գրեթե հայկական գերեզմանատներ, հուշաքարեր չեն պահպանվել, էլ չենք խոսում մատուռների ու վանքերի մասին։ Եկեղեցիներ հատուկենտ կան, որոնք 1915 թվականից հետո սեփականացվել են և հայտնվել ինչ–որ մարդկանց տնօրինության տակ։ Վերջին տարիներին ոմն թուրքերի պատկանող այդ եկեղեցիները համացանցի միջոցով հանվել են վաճառքի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետը` ընդգծելով, որ այդ վանքերը Ցեղասպանությունից առաջ ունեցել են ազգային պատկանելություն և դրանցում մատուցվել են պատարագներ։
Լոքմագյոզյանի կարծիքով` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քողի տակ Թուրքիան նորից կատարում է իր սև գործը, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիան ամբողջովին ուրիշ նպատակներ ունի, քան այն, ինչ ներկայացնում է մեզ։ Լոքմագյոզյանի պնդմամբ` Թուրքիան չի կարող իսկապես բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որովհետև առաջնորդվում է տիրոջ և ծառայի սկզբունքով։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը Պետդեպին խորհուրդ է տալիս կրոնական անհանդուրժողականության, իրավախախտումների և վանդալիզմի համար հատուկ ցանկում ներառել Թուրքիային։