Ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Տավուշ. Արխիվային լուսանկար
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, փակ և դժվարանցանելի ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Ձյան և մերկասառույցի պատճառով հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ժամը 10։30-ի դրությամբ՝ Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը ձյան պատճառով փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը դժվարանցանելի է։

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Շուտով ջերմաստիճանը 3-6 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն