ԱԺ-ն Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել․ մտափոխվելու համար 1 օր է մնացել

Արմեն Սարգսյանը` Հռոմում. Արխիվային լուսանկար
Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 23-ին՝ նշելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասն ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին միայն 1 օր է մնացել հրաժարականի դիմումն Ազգային ժողովից վերցնելու համար։ Եթե նա դա չանի առաջիկա 1 օրվա ընթացքում, ապա նրա լիազորությունները կդադարեն սահմանված կարգով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնալ Ծովինար Խաչատրյանը։

«Ազգային ժողովը մինչ այս պահն Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտն ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Ինչո՞ւ հեռացավ Հայաստանի նախագահը. Արմեն Սարգսյանի «Կարիբյան ճգնաժամը»