Աշտարակում մեքենան ընկել է ձորը․ 23-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Փրկարարները տուժածին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Այս գիշեր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգ է ստացել ժամը 01:03-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ 23-ամյա Լ․Գ․-ի վարած «Merсedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, կամրջի երկաթե ճաղավանդակներին, ապա ընկել ձորը՝ մոտ 20 մ։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Նրան հոսպիտալացրել են Աշտարակ քաղաքի ԲԿ։ Բժիշկները երիտասարդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Երևանի կենտրոնում դանակի 8 հարվածով 35-ամյա տղամարդ է սպանվել