Վրաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով բացարձակ հակառեկորդ է սահմանել

Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում մահացել է 41 մարդ, ստացիոնար բուժվում է մոտ 5 հազար մարդ, ևս ավելի քան 2 հազարը Covid-հյուրանոցներում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Թիվը՝ 18 274, բացարձակ հակառեկորդ է հանդիսանում երկրում համավարակի սկզբից ի վեր։
Վրաստանում համավարակի սկզբից մինչև օրս հայտնաբերվել է վարակման 1 145 508 դեպք։ Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում առողջացել է 8 400 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 995 328։ Մահացել է 14 911 մարդ (+41՝ նախորդ օրվա ընթացքում)։
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
Այս պահին կարանտինի մեջ է 35 մարդ, ստացիոնար բոււժվում է 5 084 մարդ, իսկ Covid-հյուրանոցներում՝ 2 091 մարդ։
Հայաստանում մեկ օրվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալները, գրանցվել է վարակման 2594 դեպք։