Որո՞նք են «Օմիկրոնի» բուժման հիմնական սխալները

Բժիշկ Խուխրևը նախազգուշացրել է «Օմիկրոն» մանրէահիմքի բուժման ընթացքում արյունը նոսրացնող դեղամիջոցների ընդունման վտանգի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Օմիկրոն» մանրէահիմքով վարակման դեպքում հակաբիոտիկների և արյունը նոսրացնող դեղամիջոցների ընդունումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Այդ մասին «Մոսկվա 24» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Խուխրևը։

«Այդ դեղամիջոցների ընդունումն առանց բժշկի նշանակման կարող է հանգեցնել օրգանիզմում դրանցդեմ կայունության զարգացմանը։ Դա ավելի հաճախ է սպանում, քան «Օմիկրոնը»»,-պարզաբանել է բժիշկը։

Բացի այդ, արյունը «հակաթույն» չունի, ինչը նշանակում է, որ ստամոքսի կամ աղիների արյունահոսության դեպքում այն դժվար կլինի կանգնեցնել, ընդգծել է մասնագետը:
Մյասնիկովն ասել է` որ մթերքն է ամրապնդում իմունիտետը կորոնավիրուսի ժամանակ
Նա նաև խորհուրդ է տվել «Օմիկրոնի» դեպքում ձեռնպահ մնալ ալկոհոլային խմիչքների օգտագործումից, քանի որ այդ շրջանում ալկոհոլն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում իմունային համակարգի համար:
Բժիշկը նշել է, որ այդ մանրէահիմքով վարակման ախտանշանները նման են հարբուխի նշաններին, ուստի հատուկ բուժում նշանակելու կարիք չկա։

«Առատ հեղուկներ, հանգիստ և համբերություն՝ ահա հիմնական երեք կետերը։ Կարելի է վիտամին C և կիտրոնով թեյ խմել»,-եզրափակել է փորձագետը։

«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։
Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները