Ճանապարհ դեպի օլիմպիական խաղեր. Ստեփանակերտում սամբոյի նոր մարզադահլիճ է բացվել

Բացման արարողությանը մասնակցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճ։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ մարզադահլիճի բացման արարողությանը մասնակցել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահը մեդալներ և կոչումներ է շնորհել մի խումբ մարզիկների և մարզիչների
Նա ծանոթացել է մարզադահլիճի պայմաններին, մարզիչներից ու մարզիկներից հետաքրքրվել առկա խնդիրների մասին:

Արցախի նախագահը բարձր է գնահատել սամբոյից արցախցի մարզիկների՝ Եվրոպայի և Աշխարհի մրցումներում ունեցած փայլուն ելույթները՝ նշելով, որ նոր մարզադահլիճի գործունեությունը կխթանի մարզաձևի զարգացմանը:

Հարությունյանը նշել է՝ քանի որ սամբոն օլիմպիական մարզաձև է, ուստի հավատացած է, որ հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ: