Տղամարդկանց բռնցքամարտի Հայաստանի չեմպիոններն արդեն հայտնի են

Տղամարդկանց բռնցքամարտ
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնները որոշվեցին 13 քաշային կարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչները։ Մրցումներն անցկացվեցին «Դինամո» մարզադահլիճում։
48 կգքաշային կարգում հաղթող ճանաչվեց Արման Ոսկանյանը, որը մրցում էր Սեյրան Վարդանյանի հետ, 51 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանին հաղթեց Արթուր Հովհաննիսյանը, 71 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանին հաղթեց Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշայիններից Վախթանգ Հարությունյանը հաղթանակ տարավ Լիպարիտ Ուստյանի նկատմամբ։
Հայտնի են կանանց բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները
80 կգ քաշային կարգում Համբարձում Հակոբյանը պարտության մատնեց Գոռ Ներսեսյանին, 86 կգ քաշային կարգում Հենրիկ Ճղրիկյանը հաղթեց Յուրա Ավանյանին, 92 կգ քաշային կարգում հաղթանակ շնորհվեց Նարեկ Մանասյանին, քանի որ նրա մրցակից Կարո Վարդևանյանը չէր ներկայացել։
Գերծանր քաշային կարգում` 92+ կգ, Դավիթ Չալոյանը հաղթեց Հովհաննես Փափազյանին։
Միմյանց հետ մրցել են նաև այլ մարզիկներ։
«Կյանքս շարունակվում է...». 44-օրյայի զինհաշմանդամները փորձում են սպորտով հաղթել ցավին