ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Քաղաքացին ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Հունվարի 25-ին, ժամը 16։50-ի սահմաններում, ոստիկանությունն այս մասին ահազանգ է ստացել։ Նշված անձի ինքնությունը ճշտվել է, հաջորդ օրը նա բերման է ենթարկվել բաժին»,– նշեցին ոստիկանությունից։
Ներկայում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հարցին, արդյոք տվյալ անձը հոգեկան խնդիրներ ունի, հայտնեցին, որ տեղեկություններ չեն կարող տրամադրվել։
Նշենք, որ «Առավոտի» տեղեկություններով` քաղաքացին ներկայացել է որպես Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ, այնուհետև ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: