Տրանսֆեր Կոլումբիայից. «Արարատ–Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի

Վերջինս կոլումբիական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի«Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբում Կոլումբիայից համալրում է եղել. թիմին էմիացել կոլումբիացի եզրային կիսապաշտպան, 24-ամյա Ջոնաթան Դուարեն։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մինչ«Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ»,– նշված է հաղորդագրությունում։

Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեր» ֆուտբոլային ակումբում։
Նշենք, որ հունվարի 24-ին «Արարատ–Արմենիայի» կազմում ևս մեկ համալրում էր եղել` նորեկը 24-ամյա բրազիլացի Ռոմերսիո Պերեիրան է, որը դարձել է Հայաստանի պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվել է 500 հազար եվրո։ Երկրորդ տեղում «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ է՝ Մաիլսոն Լիման (450 հազար եվրո)։
Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը
Նշենք, որ ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստից 5-ը ներկայացնում են «Արարատ-Արմենիան», երկուսը՝ «Ուրարտուն», մեկը՝ «Նոան»։
Լավագույն ութնյակում միայն մեկ ֆուտբոլիստ է Հայաստանի ներկայացուցիչ՝ Պետրոս Ավետիսյանը («Նոա»)։