Հայաստանում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում. ԱԻՆ

Կցորդիչով բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վայոց Ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում, որտեղ ձյուն է տեղում, և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լաստանավ` Լարսի փոխարեն. կառավարությունն առաջարկում է հեշտացնել բեռնափոխադրողների կյանքը