Գյուլին փոխարինել է Բոզդաղը․ Թուրքիան արդարադատության նոր նախարար ունի

Արդարադատության նախկին նախարար Բոզդաղը ներկայում գլխավորում է խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Թուրքիայում արդարադատության նոր նախարար է դարձել Բեքիր Բոզդաղը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Բոզդաղը արդարադատության նախկին նախարարն է եղել, ներկայում ղեկավարում է խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովը։ Արդարադատության նախարարի պաշտոնում նա կփոխարինի Աբդուլհամիդ Գյուլին։
Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել
Իրավաբան և քաղաքական գործիչ Բոզդաղը աստվածաբանության ֆակուլտետի բակալավրի աստիճան ունի։ Նա նաև իրավունքի բակալավրի աստիճան է ստացել Սելչուկի համալսարանում։