ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ադրբեջանական գազի անբավարար մատակարարման պատճառով հեռացվել է բուլղարական «Բուլղարգազի» ղեկավարությունը։ Այս մասին հաղորդում են բուլղարական լրատվամիջոցները:
Պաշտոններից հեռացվել են ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Նիկոլայ Պավլովը, Սվետոսլավ Դելչևը, Դիանա Բոնևան, Իլիան Դուկովը և Նիկոլայ Դոնչևը:
Ընկերության նոր տնօրեն է նշանակվել Լյուդմիլ Յոցովը, իսկ տնօրենների խորհրդի նախագահ է դարձել Իվան Տոպչիյսկին։
Վերջին ամիսներին «Բուլղարգազի» տնօրենների խորհրդին մեղադրել են այն բանում, որ նա չի ապահովել պայմանագրում նշված ադրբեջանական գազի ծավալները, ինչը կհանգեցներ Բուլղարիայում վերջնական սպառողների համար գնի նվազմանը։
«Դարիկ ռադիոյին» տված հարցազրույցում երկրի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ որոշումը կայացվել է էներգետիկ հոլդինգի և էներգետիկայի նախարարի կողմից:
Նա ողջունել է ղեկավարության փոփոխությունը և ընդգծել, որ «Բուլղարգազ» ընկերության վարչությունը բաց է թողել գազի մատակարարման ավելի ցածր գների հնարավորությունները, ինչը հանգեցրել է Բուլղարիայի համար գազի գնի 39%–ի բարձրացման:
Պետկովը հույս է հայտնել, որ յուրաքանչյուր նման փոփոխությամբ բուլղարացի օգտատերերն ավելի պաշտպանված կլինեն, իսկ բուլղարական հետաքրքրությունը, ընդհանուր առմամբ, կդառնա առաջնահերթություն:
Ավելի վաղ «Բուլղարգազը» խիստ քննադատության էր ենթարկվել Ադրբեջանից Բուլղարիա գազի մատակարարման պայմանագրի պայմանների հրապարակման պատճառով: