44-ամյա տղամարդը Ծաղկաձորում փորձել է գողություն անել, սակայն ընկել է 3–րդ հարկից

Նա կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքներ ու կողերի կոտրվածքներ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ծաղկաձորում 44-ամյա տղամարդը փորձել է գողություն անել, բայց ընկել է շինության 3–րդ հարկից ու բազմաթիվ վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։
Ժամանակակից «Ձախորդ Փանոսը». գողը մոռացել է բանալին, հետո կորցրել է փողերը
Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել է Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում գտնվող կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։