ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն։
«Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1709 աճյուն: