Ռուսաստանը կպատասխանի, եթե Գերմանիայում RT-ի դեմ ճնշումները շարունակվեն․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է Գերմանիայում RT DE-ի վրա ճնշումների պատճառով պատասխան միջոցառումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. «Ինչպես դուք արտահայտվեցիք (պատասխան միջոցառումների մասին), գերմանացիները գիտեն, որ այդպես է լինելու, եթե դա տեղի չունենա (եթե ճնշումները չվերջանան)։ Երբ այցով այստեղ էր Աննալենա Բերբոքը, ես այդ թեման շոշափել եմ։ Կարծում եմ, որ նա լսեց դա։ Եվ, երբ մենք ավարտենք մեր խոսակցությունը, ես հեռախոսային շփում կունենամ նրա հետ։ Անպայման կհիշեցնեմ նրան»,-ասել է ՌԴ արտգործնախարար Լավրովը Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ ՌԴ-ն հիմքեր ունի ենթադրելու, որ Գերմանիայի իշխանություններն անմիջական կապ ունեն ԳԴՀ-ում RT DE-ի ճնշումների հետ: Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը Մոսկվայում ասել էր, որ RT DE-ի լրագրողները «միշտ հասանելիություն ունեն լրագրողական գործունեությանը», և սուտ էր անվանել այն ենթադրությունը, որ Գերմանիայի իշխանությունները մասնակից են հեռուստաալիքի լրագրողների նկատմամբ ճնշումներին:
Հեռուստաալիքը, հղում անելով գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, հաղորդել էր, որ Russia Today-ը գործարկում է նոր շուրջօրյա լրատվական ալիք գերմաներեն լեզվով՝ RT DE: Հեռուստաալիքի լրատվական ստուդիաները գտնվում են Մոսկվայում և Բեռլինում, RT DE-ն կհեռարձակի նորություններ, թոք-շոուներ և վավերագրական ֆիլմեր: Հեռուստահաղորդման մեկնարկի օրը YouTube-ն արգելափակել է նոր ալիքը։
Օգոստոսին RT DE-ն Լյուքսեմբուրգի կողմից պաշտոնական մերժում էր ստացել հեռարձակման արտոնագիր ստանալու հարցում․ Լյուքսեմբուրգում հղում էին արել «գերմանական իշխանությունների տեղեկատվությանն ու վերլուծությանը»։ Սեպտեմբերին YouTube-ը առանց վերականգնման իրավունքի ջնջել էր RT DE-ի երկու ալիք, իբրև թե «համայնքի կանոնների խախտման համար»։ Ընդ որում, RT DE-ն գերմանալեզու ԶԼՄ-ների շրջանում ազդեցությամբ չորրորդ տեղում էր, գերազանցելով, ըստ Tubular Labs-ի տվյալներին, Deutsche Welle-ին և գերմանական այլ ԶԼՄ-ների: